Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը

1. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից (այսուհետ՝ Օրենսգիրք), սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող և ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։