Գլուխ 6 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Կոոպերատիվի և կոոպերատիվների միությունների ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Հոդված 28. Կոոպերատիվի և կոոպերատիվների միությունների ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է կոոպերատիվի ստեղծմանը և զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:
2. Կոոպերատիվը և կոոպերատիվի միություններն իրենց գործունեության մեջ անկախ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից: