Հոդված 8. Կոոպերատիվի հիմնադրումը և հիմնադիր ժողովը
Հոդված 8. Կոոպերատիվի հիմնադրումը և հիմնադիր ժողովը
1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն կոոպերատիվ հիմնադրողները:
2. Կոոպերատիվի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:
3. Կոոպերատիվի անդամների հիմնադիր ժողովը՝
1) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց լիազորած անձի տեղեկատվությունը՝ կատարված նախապատրաստական աշխատանքների մասին.
2) ընդունում է որոշում կոոպերատիվի ստեղծման մասին.
3) հաստատում է կոոպերատիվի կանոնադրությունը.
4) նշանակում է կոոպերատիվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-3-րդ կետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են միաձայն:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված հարցով որոշումն ընդունվում է հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի համաձայնությամբ:
6. Հիմնադիր ժողովի այլ հարցերով որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: