Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Կոոպերատիվի անդամը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Կոոպերատիվի անդամը

1. Կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

2. Կոոպերատիվի անդամն ունի սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ և պարտականություններ.

1) կոոպերատիվի անդամի իրավունքներն են՝

ա. մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկություններով, քվեարկել, ընտրել և ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում,

բ. տեղեկություններ ստանալ կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ,

գ. պահանջել ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների պատճեններ կամ որոշումներից, արձանագրություններից քաղվածքներ,

դ. օգտվել կոոպերատիվի համար կազմակերպվող ուսուցումներից և խորհրդատվություններից,

ե. ստանալ կոոպերատիվի գործունեությունից օրենքով և կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ ավելցուկը` կոոպերատիվ փոխհատուցման, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր ժողովի կողմից սահմանվող մասնաբաժնի տեսքով,

զ. արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններից,

է. կամավոր դուրս գալ կոոպերատիվից՝ կանոնադրությամբ սահմանված կարգով,

ը. կոոպերատիվից դուրս գալու դեպքում ստանալ ներդրված փայի արժեքը կամ փոխադարձ համաձայնության դեպքում` դրան համապատասխան գույքը, հաշվարկված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը և, սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ընդհանուր ժողովի սահմանած մասնաբաժինը,

թ. կոոպերատիվի լուծարման դեպքում ստանալ իր փայի արժեքը, հաշվարկված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը, մասնաբաժինը և կոոպերատիվի բաժանելի ֆոնդերի իր բաժինը՝ կոոպերատիվի պարտատերերի հանդեպ պարտավորությունները ողջ ծավալով կատարելուց հետո,

ժ. պահանջել արտաքին աուդիտ, որի դեպքում արտաքին աուդիտ իրականացնող անձին վճարում է պահանջողը,

ժա. օգտվել սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.

2) կոոպերատիվի անդամի պարտականություններն են՝

ա. մասնակցել կոոպերատիվ ներքին գործարքներին` սույն օրենքի և կանոնադրությամբ սահմանված դրույթների համաձայն,

բ. կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել փայավճարներ և այլ վճարումներ,

գ. կատարել կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները,

դ. չհրապարակել կոոպերատիվի գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

ե. կրել օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

3. Կոոպերատիվի կորուստների համար կոոպերատիվի անդամները պատասխանատու են միայն իրենց փայով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։