Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 20. Դիտորդ խորհուրդը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Դիտորդ խորհուրդը

1. Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում ստեղծվում է դիտորդ խորհուրդ: Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհրդի ստեղծումը կամավոր է:

2. Դիտորդ խորհուրդն ստեղծվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Դիտորդ խորհրդի ստեղծումը, նրա իրավասությունները, գործունեության կարգը, դիտորդ խորհրդի անդամի լիազորությունների դադարման կարգը և դիտորդ խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ:

4. Կոոպերատիվի դիտորդ խորհրդի անդամ կարող են ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող ֆիզիկական անձինք:

5. Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհուրդը կազմվում է առնվազն հինգ, հիսունից ավելի անդամ ունենալու դեպքում` առնվազն յոթ և ավելի անձից: Դիտորդ խորհրդի անդամներն ընտրվում են մինչև երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով:

6. Դիտորդ խորհուրդը՝

1) իրականացնում է հսկողություն կոոպերատիվի ընթացիկ գործունեության նկատմամբ, իրավասու է ստուգելու կոոպերատիվի դրամարկղը, արժեթղթերի և առևտրային փաստաթղթերի առկայությունը, անցկացնելու գույքագրում և իրականացնելու կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության և հաշվապահական հաշվեկշռի նկատմամբ հսկողությանն առնչվող այլ գործառույթներ.

2) նախաձեռնում է ընդհանուր ժողովի գումարումը` սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.

3) իրավասու է կասեցնելու գործադիր մարմնի գործունեությունը` հրավիրելով արտահերթ ընդհանուր ժողով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում.

4) իրականացնում է սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

7. Դիտորդ խորհրդի անդամների լիազորությունները չեն կարող վերապահվել այլ անձանց:

8. Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործելու կոոպերատիվի անունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։