Հոդված 25. Կոոպերատիվի վերակազմակերպումը
Հոդված 25. Կոոպերատիվի վերակազմակերպումը
1. Կոոպերատիվի վերակազմակերպումը կատարվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:
2. Կոոպերատիվի` այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխման) դեպքում կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`
1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.
2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.
3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.
4) համայնքի զարգացմանը:
3. Կոոպերատիվը կարող է վերակազմակերպվել միայն կոոպերատիվի՝ այլ կոոպերատիվի միացման կամ միաձուլման ձևով՝ Օրենսգրքով սահմանված կարգով: