Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 26. Կոոպերատիվի լուծարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Կոոպերատիվի լուծարումը

1. Լուծարումը կոոպերատիվի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

2. Կոոպերատիվը կարող է լուծարվել՝

1) ժողովի որոշմամբ.

2) դատարանի կողմից կոոպերատիվի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված՝ Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումների հետ.

3) կոոպերատիվի անդամների՝ օրենքով սահմանված նվազագույն թվից պակասելու և մեկ տարվա ընթացքում չվերականգնվելու դեպքում.

4) կոոպերատիվի սնանկության հետևանքով` օրենքով սահմանված կարգով.

5) օրենքով սահմանված այլ հիմքերով:

3. Կոոպերատիվի ընդհանուր ժողովը լուծարման գործընթացն իրականացնելու նպատակով, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, հաստատում է ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ՝ լուծարման հանձնաժողովի ստեղծման, լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կոոպերատիվի անդամների միջև բաշխելու վերաբերյալ: Կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`

1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.

2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.

3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.

4) համայնքի զարգացմանը:

4. Լուծարման հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընդհանուր ժողովի որոշմամբ՝ սահմանված կարգով:

5. Լուծարման գործընթացում լինելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի ներկայացրած դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։