Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Կոոպերատիվի կանոնադրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Կոոպերատիվի կանոնադրությունը

1. Կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը կոոպերատիվի կանոնադրությունն է:

2. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում են՝

1) կոոպերատիվի անվանումը՝ լրիվ, կրճատ.

2) կոոպերատիվի գտնվելու վայրը.

3) կոոպերատիվի գործունեության հիմնական նպատակը (առարկան).

4) կոոպերատիվի սեփական գույքի ձևավորման կարգը.

5) անդամների մասնակցությունը կոոպերատիվ գործարքներին` սահմանելով պահանջվող մասնակցության նվազագույն շրջանակը.

6) կոոպերատիվի պարտադիր և կամավոր պահուստային ֆոնդերի ձևավորման ու օգտագործման կարգը.

7) կոոպերատիվի ավելցուկի, շահույթի և վնասների բաշխման կարգը.

8) կոոպերատիվի գործունեության մշտադիտարկման կարգը.

9) կոոպերատիվի կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմը և իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

10) ժողովի իրավասությանը չվերապահված գործարքների կնքման կարգը.

11) ընդհանուր ժողովի նախապատրաստման և գումարման կարգը.

12) կոոպերատիվի անդամների իրավունքներն ու պարտականությունները.

13) կոոպերատիվի նոր անդամ ընդունելու կարգը և պայմանները, անդամության պահանջները (պայմանները), կոոպերատիվին անդամագրվելու ընթացակարգը.

14) կոոպերատիվի անդամակցության դիմումը մերժելու դեպքում կոոպերատիվի մարմին բողոքարկման կարգը.

15) կոոպերատիվի անդամի՝ կոոպերատիվից դուրս գալու կարգը և պայմանները.

16) կոոպերատիվի անդամի հեռացման վերաբերյալ որոշումը կոոպերատիվի մարմին բողոքարկելու կարգը.

17) կոոպերատիվ ներքին և կոոպերատիվ արտաքին գործարքների իրականացման կարգը.

18) Օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Կոոպերատիվի լրիվ անվանումը պետք է ներառի «գյուղատնտեսական կոոպերատիվ» բառերը, իսկ կրճատ անվանումը` «ԳԿ» տառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։