Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 126

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 126

Այն զորամասի և ստորաբաժանումների հրամանատարները, որտեղից նշանակվում են պահակախմբերը, պատասխանատու են պահակախմբերի անձնակազմն ընտրելու ու ծառայության նախապատրաստելու, զենքի և մարտական փամփուշտների սարքին վիճակի, փոխարինման նպատակով պահակախմբերը ժամանակին ժամանելու համար:

Արգելվում է պահակախմբում նշանակել այն զինծառայողներին, որոնք զինվորական երդում չեն ընդունել, ինչպես նաև երդում տալուց կամ այլ զորամասից տեղափոխվելուց հետո առնվազն մեկ ամիս չեն ծառայել, չեն յուրացրել համալրման պատրաստության համապատասխան ծրագիրը, կատարել են հանցագործության տարրեր պարունակող գործողություններ, որոնց վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն է կատարվում, հիվանդներին և այն զինծառայողներին, որոնք տվյալ պահին իրենց բարոյահոգեբանական վիճակով չեն կարող պահակային ծառայություն կատարել, ինչպես նաև կարգապահական տույժ ունեցողներին:

(126-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։