Գլուխ 13 · ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 357
Հոդված 357
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերը ներգրավվում են արտակարգ հանգամանքների (տարերային աղետներ, խոշոր վթարներ, համաճարակներ, անասնահամաճարակներ) հետևանքների վերացման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ` տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու աշխատանքներում: Բացառիկ դեպքերում, երբ թույլտվություն ստանալու ժամանակ չի լինում, զորամասերը կարող են աշխատանքներում ներգրավվել կայազորի պետի որոշմամբ, որն անմիջապես այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: