Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ զորամասի տեղաբաշխման վայրից դուրս տեղակայված ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 285

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 285

Պահակախումբը տեղավորվում է սարքավորված փակ կամ ուղեկցման հատուկ վագոնում (օդանավի սրահում) կամ գնացքի լոկոմոտիվի ոչ աշխատանքային խցիկում: Անձնակազմը տաքացնելու և սնունդը պատրաստելու համար երկաթուղային մարմինները վագոնում տեղադրում են վառարան` կատարելով հրշեջ անվտանգության պահանջները:

Պահակախմբի զենքը և զինամթերքը պահվում են մետաղյա արկղում, փակման և կնքման հուսալի հարմարանքներով: Արկղը փակվում է կողպեքով և կնքվում պահակապետի կողմից: Արկղի վրա անկյունագծով կարմիր ներկով գրվում է` «զինվորական»:

Երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին թույլատրվում է մեկ վագոնում (օդանավում) նշանակման միևնույն կայարանը (օդանավակայանը) գնացող մի քանի պահակախումբ տեղավորել:

Գնացքը շարժվելու ընթացքում ժամապահների տեղավորումը, կանգառներում զինվորական բեռների պահպանության ուժեղացումը և ժամապահների հերթափոխումը կատարվում են 280-283 հոդվածներին համապատասխան:

Օդային տրանսպորտով փոխադրվող բեռները պահպանելիս ժամապահները կարգվում են թռիչքի ժամանակ սրահներում, օդանավակայաններում` օդանավի մոտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։