Հոդված 149
Հոդված 149
Պահակապետը մարտական դրոշը հանձնում է միայն զորամասի շտաբի պետին կամ նրա օգնականին (տեղակալին) դրոշը դուրս հանելու` յուրաքանչյուր դեպքի համար զորամասի հրամանատարի ստորագրած թույլտվությունը ներկայացվելուց հետո:
Մի քանի զորամասերի մարտական դրոշների համատեղ պահպանության դեպքում թույլտվությունը պետք է ստորագրի այն զորամասի հրամանատարը, որին մարտական դրոշը տրվում է:
Շտաբի պետը կամ նրա օգնականը (տեղակալը), ընդունելով մարտական դրոշը, բացում են ծածկոցը և պահակապետի ներկայությամբ ցուցակով ստուգում պաստառի, շքանշանների, շքանշանի ժապավենների, քուղերի, ծոպերի, ծայրապանակի և բռնատեղի առկայությունն ու վիճակը: Դրանից հետո պահակապետը պահակակետերի տեղեկագրում կատարում է գրառում, օրինակ. «Այսինչ թվին, ամսին, օրը, այսինչ ժամին զորամասի (պայմանական անվանումը) մարտական դրոշը, այսպիսի շքանշաններով և շքանշանի ժապավեններով, N թույլտվության համաձայն հանձնված է». պահակապետը և մարտական դրոշն ընդունող սպան ստորագրում են այդ գրառման տակ: Գրավոր թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
(149-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)