Գլուխ 6 · ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 162
Հոդված 162
Պահակապետը պահեստարան (պահեստ) կամ հավաքակայան մտնել չի թույլատրում, եթե`
- թույլտվություն ստացած անձնավորությունը ներկայանում է ոչ նշանակված օրը և ժամին կամ առանց փաստաթղթերի.
- ցուցակում կամ թույլտվությունում նշված անձնավորության փոխարեն ուրիշ անձնավորություն է.
- թույլտվությունը կամ անձը հաստատող փաստաթուղթը սխալ է ձևակերպվել, ինչպես նաև կնիքը ծեփապատճենին (կնքված առանձնատիպը կապարակնիքի դրոշմվածքին) կամ թույլտվությունը նմուշին չեն համապատասխանում:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում պահակապետը ձերբակալում է եկողին, այդ մասին գրառում պահակակետերի տեղեկագրում, զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին և այնուհետև գործում նրա ցուցումով:
(162-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)