Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԿԱՅԱԶՈՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35

Զինվորական ավանի ավագը պատասխանատու է ավանի տարածքում զինծառայողների կողմից կարգապահության պահպանման համար:

Նա պարտավոր է`

- կազմակերպել զինվորական ավանի պահպանությունը, անհրաժեշտության դեպքում` նաև պաշտպանությունը, անձամբ և ենթակա սպաների միջոցով վերահսկել հսկիչ-անցագրային կետերում վերակարգի ծառայությունը.

- վերահսկել զորամասերին տրված տարածքը, շրջակա միջավայրի պահպանության և սանիտարահիգիենիկ միջոցառումների կատարումը:

Այս հարցերի վերաբերյալ զինվորական ավանի ավագի ցուցումները պարտադիր են ավանի տարածքում տեղավորված զորամասերի և ստորաբաժանումների բոլոր հրամանատարների համար:

(«ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ» բառերը և վերնագիրը հանվել են 19.03.13 ՀՕ-19-Ն)

(«ԳԼՈՒԽ 2» բառերը և վերնագիրը հանվել են 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։