Գլուխ 11 · ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Հոդված 311
Հոդված 311
Զորահանդեսի հրամանատարը, ձեռքը գլխարկին հպած, մոտենում է զորահանդեսն ընդունողին և զեկուցում, օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ: Այսինչ կայազորի զորքերը, ի նշանավորումն այսինչ տոնի, շարված են: Զորահանդեսի հրամանատար` գեներալ-մայոր Գրիգորյան»:
Երբ զորահանդեսի հրամանատարը կանգ է առնում զեկուցելու համար, համահավաք նվագախումբը նվագը դադարեցնում է: Զեկույցն ավարտելուց հետո զորահանդեսի հրամանատարը, ձեռքն առանց իջեցնելու, շարքի ճակատի առջևով ուղեկցում է զորահանդեսն ընդունողին` մի փոքր ետ մնալով նրանից: