Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 123
Հոդված 123
Պահակախմբի կազմում սերժանտներից (ավագներից) կամ եֆրեյտորներից նշանակվում են պահակադիրներ:
Պահակադիրների քանակը որոշվում է, ելնելով պահակակետերի քանակից ու տեղաբաշխումից, այն հաշվով, որ յուրաքանչյուր պահակադիր պահակակետերը տանի ոչ ավելի, քան հինգ ժամապահ, իսկ պահակակետեր գնալը, ժամապահներին հերթափոխելը և պահակատուն վերադառնալը պահանջի մեկ ժամից ոչ ավելի ժամանակ:
Պահակախմբում մի քանի պահակադիր լինելու դեպքում նշանակվում են առաջին պահակադիր, երկրորդ պահակադիր և այլն:
Եթե պահակախումբը պահպանում է մեկ պահակակետ, պահակադիր չի նշանակվում, նրա պարտականությունները կատարում է պահակապետը: