Հոդված 174
Հոդված 174
Պահակադիրը պարտավոր է`
- իմանալ իր պահակակետերը, դրանց տեղադրությունը և սահմանները, երթուղիները, պահպանության ու պաշտպանության պայմանները (դիտում, գնդակոծում, ցանկապատում) և ժամապահի հատուկ պարտականությունները յուրաքանչյուր պահակակետում.
- հին պահակախմբի պահակադիրից ընդունել կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները), իսկ պահակակետերում ժամապահներ կարգելիս պահակակետերի ցուցակի համաձայն ընդունել նաև պահպանության տակ գտնվող օբյեկտները և այդ մասին զեկուցել պահակապետին.
- պահակայիններին պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել նրանց կողմից իրենց պարտականությունների իմացությունը, ինչպես նաև պահակատանը ծխելու և վառելու պարագաները թողնելը.
- հետևել պահակայինների զենքը ճիշտ լիցքավորելուն` պահակակետեր ուղարկելուց առաջ և լիցքաթափելուն` պահակակետերից վերադառնալուց հետո (100, 101 հոդվածներ).
- յուրաքանչյուր հերթափոխի վերադարձից հետո պահակապետին զեկուցել կատարված հերթապահության, պահակակետերի վիճակի, բոլոր թերությունների և դրանց վերացման միջոցառումների մասին.
- պահակապետի թույլտվությամբ ստուգել ենթակա ժամապահների ծառայության կատարումը.
(174-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)