Գլուխ 8 · ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ
Հոդված 253
Հոդված 253
Պահակատունը տարվա ցուրտ եղանակին օրը չորս անգամ օդափոխվում է: Տաք եղանակին օդանցքները կամ պատուհանները շենքի մի կողմից բաց են: Ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է լինի +18.օ-ից ոչ ցածր: Վառարանների տաքացումը դադարեցվում է կայազորի պետի սահմանած ժամկետից ոչ ուշ: Պահակապետը պահակախմբի սնունդը տաքացնելու նպատակով էլեկտրասալիկի և չորացնող վառարանի օգտագործումը թույլատրում է անհրաժեշտությունից ելնելով: Տաք թեյը պետք է լինի մշտապես:
Մութն ընկնելիս պահակատան միջանցքներում և զուգարանում պետք է լրիվ, իսկ հանգստացող հերթափոխի սենյակում` հերթապահ լուսավորություն լինի:
Զինվորական ավանից դուրս գտնվող պահակատան պատուհանների փայտե փեղկերը գիշերը ներսից փակվում են: