Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով.
1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Իտալիայի Հանրապետության համար` Իտալիայի մաքսային ծառայություն, որը որոշ դեպքերում կօգտագործի «Գուարդիա դի Ֆինանցիա»-ի տեխնիկական աջակցությունը:
2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ կատարման ենթակա ցանկացած օրենք և իրավական ակտ` կապված ապրանքների ներմուծման, արտահանման, փոխադրման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցներին վերաբերող իրավական և վարչական դրույթները:
3. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ:
4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի իրավասու մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով հարցում է կատարում:
5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի իրավասու մաքսային ծառայություն, որը ստանում է մաքսային գործերում օգնության հարցում:
6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց հաստատված կամ նույնականացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:
7. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկություն:
8. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք իրենցից ներկայացնում են մշակութային արժեք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:
9. «Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր» նշանակում է` նյութեր կամ այդպիսի նյութեր պարունակող ապրանքներ` թվարկված 1961 թվականին ընդունված և 1972 թվականի արձանագրությամբ փոփոխված` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայում, «Հոգեներգործուն նյութերի մասին» 1971 թվականի կոնվենցիայում, ինչպես նաև 1988 թվականի դեկտեմբերի 19-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժդ» և «ժը» կետերում թվարկված նյութեր:
10. «Պրեկուրսորներ» նշանակում է` 1988 թվականի դեկտեմբերի 19-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային կից 1-ին և 2-րդ աղյուսակներում թվարկված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ հաճախ օգտագործվող նյութեր:
11. «Վերահսկվող առաքում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` Պայմանավորվող կողմերի պետությունների տարածք, տարածքից դուրս կամ նրանց տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ` նրանց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ