Հոդված 13
Հոդված 13
1. Հայցվող մաքսային ծառայությունը հարցման դեպքում պետք է պաշտոնական հետաքննություն սկսի այն գործողությունների նկատմամբ, որոնք հակասում են կամ կարող են հակասել հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությանը: Նա պետք է հայցող մաքսային ծառայությանը հաղորդի այդ հետաքննության արդյունքների մասին:
2. Այդ հետաքննությունն իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:
3. Հայցվող մաքսային ծառայությունը կարող է հայցող Պայմանավորվող կողմի պաշտոնյաներին թույլատրել ներկա գտնվել այդ հետաքննությանը:
4. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայության ներկայացուցիչները սույն Համաձայնագրին համապատասխան մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներկա գտնվելու ընթացքում պետք է ցանկացած ժամանակ կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների վերաբերյալ: Նրանք չպետք է կրեն ո՛չ համազգեստ, ո՛չ հրազեն:
5. Ներկա գտնվելու ընթացքում նրանք պետք է օգտվեն այն նույն պաշտպանությունից, ինչ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայողները` իրենց գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և պետք է պատասխանատու լինեն ծառայությունից դուրս կատարած ցանկացած իրավախախտման համար:
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԿԱՆԵՐԸ