Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:
Պայմանավորվող կողմերը պետք է փոխանցեն իրենց տրամադրության տակ եղած հնաոճ իրերը և մշակութային արժեք ներկայացնող արվեստի գործերը, եթե դրանք արտահանվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից մաքսային և այլ կանոնների խախտմամբ:
ԱՆՁԱՆՑ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ