Հոդված 23
Հոդված 23
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Դրա գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ` Պայմանավորվող կողմերից մեկի կողմից դիվանագիտական ուղիներով: Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմից ստանալուց վեց ամիս հետո:
3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին ընթացքում գտնվող ընթացակարգերը պետք է, այնուամենայնիվ, ավարտին հասցվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ ներկայացուցիչները, իրենց համապատասխան Կառավարությունների կողմից այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի մարտի 6-ին, երկու բնօրինակով` հայերեն, իտալերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 1-ին: