Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Սույն Համաձայնագրով ցուցաբերվող օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի միմիայն սույն Համաձայնագրի նպատակների համար և մաքսային ծառայությունների կողմից:

2. Ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել սույն Համաձայնագրում չնշված նպատակների համար, եթե չկա այդ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնությունը: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումներին վերաբերող տեղեկատվության նկատմամբ: Այդպիսի տեղեկատվությունը կարող է անմիջականորեն հաղորդվել այլ պետական մարմիններին, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:

3. Այնուամենայնիվ, Եվրոպական միության անդամակցության հիմնական պայմաններից բխող պարտավորություններին համապատասխան` 2-րդ կետում նշված դրույթները չեն արգելում, որ տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում կարող է փոխանցվել Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության մյուս անդամ պետություններին:

4. Սույն Համաձայնագրի համաձայն հաղորդված ցանկացած տեղեկատվություն, անկախ դրա ձևից, պետք է լինի գաղտնի: Այն պետք է պարտադիր պահպանվի պաշտոնական գաղտնիությամբ և պետք է պաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրությամբ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։