Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահին կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի խախտում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում, նա կարող է մերժել այդ օգնության ցուցաբերումը, ցուցաբերել այն մասամբ կամ որոշակի պայմանների կամ պահանջների ներկայացմամբ:

2. Եթե օգնության հարցումը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:

3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնության տրամադրումը կարող է հետաձգվել այն դեպքերում, եթե դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը, հետապնդումը կամ դատավարությունը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել հայցվող մաքսային ծառայության կողմից նախանշված ժամկետներում և պայմաններով: Երբ օգնությունը հետաձգվում է, պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:

ԾԱԽՍԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։