Հոդված 11
Հոդված 11
Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը իր իրավասության և հնարավորությունների սահմաններում, իր նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա կարող է իրականացնել հսկողություն.
ա) այն անձանց տեղաշարժի, հատկապես իր տարածք մուտքի և ելքի նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են իրավախախտումներ կատարելու մեջ կամ կատարել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ.
բ) ցանկացած տրանսպորտային միջոցի և բեռնարկղի նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելիս.
գ) մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հայտնած ապրանքների տեղաշարժի նկատմամբ, որոնք դեպի իրենց պետության տարածք կամ տարածքից դուրս զգալի ապօրինի տեղաշարժի են հանգեցնում կամ տեղաշարժի կասկածի:
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՌԱՔՈՒՄԸ