Հոդված 5
Հոդված 5
Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը կարող է տրամադրել այն ամբողջ տեղեկատվությունը, որը հնարավոր է, որ առնչություն ունենա մաքսային օրենսդրության խախտումներին և մասնավորապես վերաբերի.
ա) Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող անձանց.
բ) ապրանքներին` հայտնի որպես ապօրինի փոխադրման մեջ գտնվող.
գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում են, որ կարող են օգտագործվել Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու ժամանակ.
դ) մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու համար օգտագործվող նոր մեթոդներին և միջոցներին: