Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը կարող է հարցման դեպքում լիազորել իր պաշտոնատար անձանց` հանդես գալու համար որպես փորձագետներ կամ վկաներ դատարանում կամ վարչական ընթացակարգերում, որոնք վերաբերում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում մաքսային օրենսդրության խախտումներին, և ներկայացնելու քննության ընթացքում պահանջվող առարկաներ, փաստեր և այլ փաստաթղթեր կամ վերջիններիս հաստատված պատճենները: Այդպիսի պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց կողմից հայտնաբերված փաստերի վերաբերյալ ապացույցներ: Ներկա գտնվելու հարցման մեջ պետք է հստակ նշվի, թե ո՛ր գործով և ի՛նչ լիազորություններով պետք է ներկայանա պաշտոնատար անձը:

2. Պաշտոնատար այն անձը, որին խնդրել են ներկայանալ որպես վկա կամ փորձագետ, իրավունք ունի մերժելու վկայություն, հայտարարություն կամ խորհրդատվություն տալը, եթե նա լիազորված կամ պարտավորված է այդպես անել իր պետության կամ հայցող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության համաձայն:

3. Մաքսային պաշտոնյաներին որպես փորձագետ կամ վկա հրավիրելը պետք է կատարվի հայցող Պայմանավորվող կողմի պետության գործող օրենսդրության համաձայն:

4. Հայցող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր տարածքում գտնվելու ընթացքում մաքսային պաշտոնյաների անձնական անվտանգությունը և վկայությունների գաղտնիությունը լիարժեքորեն ապահովելու համար:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։