Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Համաձայնագրին համապատասխան հարցումները կատարվում են գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղեկցեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակներում կարող են ընդունվել բանավոր հարցումներ, որոնք, սակայն, պետք է անհապաղ հաստատվեն գրավոր:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) հայցող մաքսային ծառայության անվանումը.
բ) հայցվող միջոցառումը.
գ) հարցման նպատակը և պատճառը.
դ) օրենսդրությունը և ներառված այլ իրավական տարրերը.
ե) հնարավորինս ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետաքննության առարկա հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ.
զ) համապատասխան փաստերի համառոտ նկարագրությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
է) հայցվող օգնության և դրան առնչվող հարցի միջև կապը:
3. Հարցումները պետք է ներկայացվեն անգլերենով:
4. Եթե հարցումը չի համապատասխանում պաշտոնական պահանջներին, ապա կարող է պահանջվել, որ դա ուղղվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցների ձեռնարկման վրա:
5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն անգլերենով:
6. Սույն Համաձայնագրի մեջ նշված տեղեկատվությունը պետք է փոխանցվի այն պաշտոնատար անձանց, որոնք յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից հատուկ նշանակված են այդ նպատակների համար: Այդ նպատակի համար նշանակված պաշտոնատար անձանց ցուցակը փոխանակվում և թարմացվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից` սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ