Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրում շարադրված դրույթների համաձայն, միմյանց կցուցաբերեն փոխադարձ օգնություն.

ա) մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով.

բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով.

գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների ու փաստաթղթերի առաքման և ծանուցման հարցերում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կտրամադրվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության շրջանակներում ու միջոցներով:

3. Սույն Համաձայնագիրը չպետք է սահմանափակի ներկա և ապագա պարտավորությունները, որոնք բխում են այն մաքսային կանոններից, որոնց Իտալիայի Հանրապետությունը պետք է հետևի՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն և որպես Եվրոպական միության անդամ պետությունների հետ արդեն իսկ կնքած կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերի պայմանավորվող կողմ:

4. Այն դեպքում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցումը կատարող համապատասխան իրավասու մարմինը չէ, նա պետք է հարցումն անհապաղ փոխանցի համապատասխան իրավասու մարմնին, որը պետք է կատարի հարցումը` օրենքով իրեն տրված լիազորություններին համապատասխան, կամ հայտնի հայցող մաքսային ծառայությանը այն համապատասխան ընթացակարգը, որին պետք է հետևել այդպիսի հարցման կապակցությամբ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։