Հոդված 12
Հոդված 12
1. Մաքսային ծառայությունները կարող են փոխադարձ համաձայնությամբ և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում կիրառել վերահսկվող առաքում` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված ապրանքների հետ կապված մաքսային իրավախախտումների դեպքում` մաքսային իրավախախտման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:
2. Վերահսկվող առաքման մեթոդի կիրառման վերաբերյալ որոշումները միշտ պետք է կայացվեն «դեպքից դեպք» սկզբունքով:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ