Հոդված 16
Հոդված 16
1. Անձնական տվյալների` սույն Համաձայնագրի համաձայն փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության չափանիշները, որոնք հավասար են առնվազն համապատասխան ազգային օրենսդրական դրույթների և կանոնակարգերի կիրարկումից բխող պաշտպանության մակարդակին:
2. Անձնական տվյալները պետք է տրամադրվեն միայն մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը որևէ այլ մարմնի կարող է կատարվել միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության համաձայնությունը նախապես ստանալուց հետո:
3. Հարցման հիման վրա անձնական տվյալներ ստացած մաքսային ծառայությունը պետք է տեղեկացնի տվյալներ տրամադրած մաքսային ծառայությանը դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
4. Մաքսային ծառայությունները պետք է ձեռնարկեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ` սույն Համաձայնագրով փոխանակված անձնական տվյալները չարտոնված օգտագործումից, փոփոխելուց կամ տարածումից պաշտպանելու համար:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ