Հոդված 19
Հոդված 19
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները չպետք է պահանջեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերի հատուցում` բացառությամբ պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին վճարվող ծախսերից:
2. Եթե հարցման կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն զգալի չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն` որոշելու համար ժամկետները և այն պայմանները, որոնցով հարցումը կկատարվի, ինչպես նաև` այն եղանակը, որով կծածկվեն ծախսերը:
ԿԻՐԱՐԿՈՒՄԸ