Հոդված 20
Հոդված 20
1. Սույն Համաձայնագրի կիրարկումն անմիջականորեն կվերապահվի Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին: Այդ մաքսային ծառայությունները փոխադարձ համաձայնության կգան սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման միջոցների մանրամասների վերաբերյալ:
2. Սույն Համաձայնագրի շրջանակի մեջ մտնող հարցերի կարգավորման նպատակով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններն իրենց հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից փորձագետների օգնությամբ կստեղծեն համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Պայմանավորվող կողմերի պետություններում:
Համատեղ հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
3. Սույն Համաձայնագրի կիրարկման ընթացքում վեճեր առաջանալու դեպքում դրանք կլուծվեն դիվանագիտական ուղիներով կամ խորհրդակցությունների միջոցով:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ