Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է օգնել ճշգրիտ գործողությունը հետևյալ դեպքերում ապահովելուն.

ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մուծումների և վճարների հավաքման ընթացքում.

բ) ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսային արժեքը և ներկայացվող փաստաթղթերի հավաստիությունը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների նույնականությունը որոշելու ժամանակ.

գ) արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ապրանքները Ազգային մաքսային սակագնի կամ «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին» միջազգային կոնվենցիայով (1983 թ.) ընդունված ներդաշնակ համակարգի համաձայն դասակարգելու, ինչպես նաև ապրանքների դասակարգումը որոշելու համար մաքսային լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու ժամանակ.

դ) ապրանքների ծագման երկիրը որոշելու ժամանակ և արտահանման ժամանակ ներկայացվող` ծագման երկրի սերտիֆիկատների, ինչպես նաև արտահանման երկրում ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ.

ե) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրականացման ժամանակ, և որը կարող է օգնել հստակեցնելու հետևյալը`

զ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և հանրային առողջության համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրումը.

է) պատմական, մշակութային և հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի ապօրինի փոխադրումը.

ը) մաքսային տուրքերի և հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրումը.

թ) մաքսային գործունեությանը վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:

2. Եթե հայցվող մաքսային ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը հնարավոր բոլոր միջոցներով` իր պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է փնտրի տեղեկատվությունն այնպես, ինչպես այն կփնտրեր իր համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։