Հոդված 6
Հոդված 6
1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրում է հաշվետվություններ, վկայության գրառումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջ առկա տեղեկատվությունը հայտնաբերված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում:
2. Բնօրինակ գործերն ու փաստաթղթերը պետք է պահանջվեն միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները բավարար չեն: Բնօրինակները, որոնք փոխանցվել են, պետք է անհապաղ վերադարձվեն մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը դրանց տրամադրման հիմքի վերանալուն պես: