Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 10. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 10. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը և դրան առնչվող մյուս փաստաթղթերն ստանալով` տվյալ պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ կնքումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Համաձայնություն տալով միջազգային պայմանագրի կնքմանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը միաժամանակ կարող են որոշակի հանձնարարականներ տալ կամ առաջարկություններ անել տվյալ պայմանագրի կնքման հարցերով։

2. Միջազգային պայմանագիր կնքելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը, տվյալ միջազգային պայմանագրի կնքման համար պատասխանատու իրավասու գերատեսչությանը գրավոր ծանուցում է այդ պայմանագրի կնքման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգերն սկսելու մասին` ներկայացնելով այդ միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները և դիտողությունները։

3. Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն առնչվում է սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրի կնքմանը (սույն օրենքի 43-րդ հոդված), ապա դրա կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալու` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականացվում։

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելու նպատակով իրավասու գերատեսչությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետում մշակում է դրանից բխող նոր միջազգային պայմանագրի նախագիծը, կազմում դրա կնքման անհրաժեշտության մասին տեղեկանքը` դրանում պարտադիր կարգով հղում կատարելով վավերացված կամ հաստատված այն միջազգային պայմանագրին, որից ուղղակիորեն բխում է այդ նոր միջազգային պայմանագրի կնքման պահանջը կամ անհրաժեշտությունը` իրականացնելով այդ պայմանագրի կնքմանն ուղղված` սույն օրենքի 11-րդ հոդվածով և մյուս հոդվածներով սահմանված համապատասխան ընթացակարգերը։

Իրավասու գերատեսչությունը գործում է սույն մասի երկրորդ պարբերությանը համապատասխան նաև այն դեպքում, եթե սույն օրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարականը կամ առաջարկությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ստացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կամ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։