Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 25. Հաստատման ենթակա միջազգային պայմանագիրը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հաստատման ենթակա միջազգային պայմանագիրը

1. Հաստատման ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված և սույն օրենքի 24-րդ հոդվածով Ազգային ժողովի վավերացմանը ոչ ենթակա միջազգային պայմանագիրը։

2. Հաստատման ենթակա է նաև հայկական կողմի ստորագրած այն միջազգային պայմանագիրը`

1) որի կնքումը բխում է սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից, և որը միջկառավարական կամ միջգերատեսչական է կամ պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք իմաստային և բովանդակային առումով նույնությամբ պարունակվում են նաև այդ վավերացված միջազգային պայմանագրում.

2) որը պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք նույնությամբ պարունակվում են նաև սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրում, որին հղում է արված այդ նոր կնքվող պայմանագրում, և հղումը վերաբերում է նոր կնքվող պայմանագրի կատարման ընթացքում այդ վավերացված պայմանագրի կիրառմանը.

3) որը միջպետական է և վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։

(25-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։