Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 14. Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիքներն ամփոփելը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 14. Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիքներն ամփոփելը

1. Իրավասու գերատեսչությունը շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում`

1) լրամշակում կամ վերամշակում է միջազգային պայմանագրի նախագիծը.

2) կարծիքների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն չլինելու դեպքում կազմում է դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկը` հիմնավորելով իր առարկությունները.

3) պայմանագրի նախագիծը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենների, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկի հետ ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու ընթացքում իրավասու գերատեսչությունը պայմանագրի նախագծից պարտավոր է հանել այն դրույթը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունում կամ գործող օրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի պահպանման նպատակահարմարության հարցը լուծելիս իրավասու գերատեսչությունը պարտավոր է ղեկավարվել հետևյալ սկզբունքով. նման դրույթը նախագծում պահպանել միայն այն դեպքում, եթե տվյալ պայմանագրով նախատեսվող հարաբերությունների կարգավորումը, կախված պայմանագրի առարկայից, հնարավոր կամ նպատակահարմար չէ տալ առանց Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում կամ գործող օրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի պահպանման։

Պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում, որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություն, լրացում նախատեսող դրույթը տվյալ պայմանագրի տեքստում պահպանելու հարցը իրավասու գերատեսչությունը լուծում է իր հայեցողությամբ։

Եթե ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարծիք է հայտնել միջազգային պայմանագրի նախագծից Հայաստանի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանելու վերաբերյալ, սակայն իրավասու գերատեսչությունը համաձայն չէ դրան, ապա նախագծում ֆինանսական պարտավորություն նախատեսող դրույթի պահպանման հարցը որոշելիս իրավասու գերատեսչությունը պետք է ելնի նրանից, թե կատարման առումով որքանով են դրանք պարտադիր կնքվելիք պայմանագրի համար, և ներկայացնի հիմնավորում ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների պահպանման նպատակահարմարության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։