Հոդված 27. Միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը ստանալը
Հոդված 27. Միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը ստանալը
1. Սույն օրենքով Ազգային ժողովի վավերացմանը ենթակա ստորագրված միջազգային պայմանագիրը նախապես պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան։
2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագիրը օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը` պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։
Սահմանադրական դատարանում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը։
3. Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո, եթե դրանով սահմանվում է, որ տվյալ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հանրապետության Նախագահը տվյալ պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը` նշանակելով Ազգային ժողովում պայմանագիրը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին։