Հոդված 56. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման աշխատանքների համակարգումը
Հոդված 56. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման աշխատանքների համակարգումը
Արտաքին գործերի նախարարությունը հետևում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարմանը։ Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակի և ընթացքի վերաբերյալ, համակարգելու միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ նշված գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։
Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակից` պատասխանատու գերատեսչությունից ստացված տեղեկությունների հիման վրա արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, կառավարություն կամ վարչապետին, ինչպես նաև միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչություն։