Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 21. Միջազգային պայմանագրի լեզուն

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 21. Միջազգային պայմանագրի լեզուն

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը մշակվում, սույն օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

Եթե պայմանագրի նախագիծը ներկայացվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա այն թարգմանվում է հայերեն և սույն օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագծի, դրա փոխհամաձայնեցման և պայմանագրի ստորագրման ներկայացվող կամ ստորագրման համար բաց միջազգային պայմանագրի հայերեն և օտար լեզուներով տեքստերի կազմման պատասխանատուն իրավասու գերատեսչությունն է, որը սույն օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ավարտելուց հետո պայմանագրի մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու նպատակով արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրա հայերեն և համապատասխան օտար լեզուներով թղթային և էլեկտրոնային տարբերակները։

3. Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրի բնօրինակներից մեկը ստորագրվում է հայերենով, բացառությամբ տվյալ միջազգային պայմանագրի կողմերի համաձայնությամբ պայմանագիրը նրանց համար ընդունելի միայն մեկ օտար լեզվով ստորագրելու դեպքերի։

4. Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագիրը ստորագրվում է օտար լեզվով, իսկ այդ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` նաև հայերենով։

5. Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը։

Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականության հաստատման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

6. Հայերենով և օտար լեզվով ստորագրված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերը հավասարազոր բնագրեր են։ Հայերեն և օտար լեզվով բնագրերի միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում դրանց ուղղումն իրականացվում է միջազգային պայմանագրերի կնքման հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

7. Միայն օտար լեզվով ստորագրված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի` արտաքին գործերի նախարարության հաստատած նույնական հայերեն տեքստը համարվում է հայերեն բնագիր. նման պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիմք է ընդունվում օտար լեզվով ստորագրված բնագիր տեքստը։

8. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը, հայերենից և մյուս կողմի պաշտոնական լեզվից բացի, ստորագրվել է նաև երրորդ լեզվով, ապա պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման դեպքում տարակարծություններ առաջանալիս հիմք է ընդունվում այն լեզվով կազմված տեքստը, որին հղում է արված տվյալ միջազգային պայմանագրով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։