Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 62. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքման որևէ փուլում գտնվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները։

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած տվյալ տեսակի միջազգային պայմանագրի կնքման համար սույն օրենքով նախատեսված նույն ընթացակարգերը` հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները։

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են տվյալ տեսակի պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հարցով միջազգային պայմանագիր կնքելու` սույն օրենքով սահմանված նույն ընթացակարգերը` հաշվի առնելով սույն օրենքի 44-րդ հոդվածի պահանջները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։