Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 13. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքմանը ընթացք տալը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 13. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքմանը ընթացք տալը

1. Սույն օրենքի 9-12-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրի վրա։

2. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնություն դրսևորելու դեպքում իրավասու գերատեսչությունը դրա նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացնում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահագրգիռ գերատեսչություններ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարություն` հիմնավորելով պայմանագրի միջգերատեսչական բնույթը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գերատեսչությունները իրավասու գերատեսչություն են ներկայացնում իրենց կարծիքները համապատասխան միջգերատեսչական պայմանագրի նախագծի վերաբերյալ, որից հետո այդ պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը։ Ընդ որում, արտաքին գործերի նախարարությունը կարող է իր կարծիքում նշել, որ տվյալ պայմանագրով նախատեսվող հարաբերությունները նպատակահարմար է կարգավորել` միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելով։

Եթե նախագծի տեքստում առկա է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող օրենքում փոփոխություններ, լրացումներ նախատեսող դրույթ, ապա արդարադատության նախարարությունը, հիմնավորելով դրանց առկայությունը, իրավասու գերատեսչությանը առաջարկում է դրանք հանել նախագծից։

4. Եթե արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել այն մասին, որ իրավասու գերատեսչության կողմից առաջարկվող միջգերատեսչական պայմանագրի փոխարեն նպատակահարմար է կամ պետք է կնքվի միջպետական կամ միջկառավարական պայմանագիր, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է տվյալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի նախագիծը փոխարինել համապատասխանաբար միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրով, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 9-12-րդ և 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը։

5. Եթե միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կողմից, և իրավասու գերատեսչությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան հանձնարարականը կամ առաջարկությունն ստանալով, համաձայնել է դրան, ապա տվյալ միջգերատեսչական պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի կանոնները։

6. Եթե իրավասու գերատեսչությունը, միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության հանձնարարականը կամ առաջարկությունը սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով ստանալով, առարկություն ունի դրա կնքման վերաբերյալ, ապա 10-օրյա ժամկետում այդ մասին հիմնավորումով հայտնում է արտաքին գործերի նախարարությանը։

Արտաքին գործերի նախարարությունը հիմնավորումը իր կարծիքի հետ ներկայացնում է հանձնարարականը տված կամ առաջարկությունն արած մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջարկությունն իր կողմից է արվել։

Եթե հանձնարարական տված կամ առաջարկությունն արած մարմինը կրկին հանձնարարում կամ առաջարկում է կնքել համապատասխան միջգերատեսչական միջազգային պայմանագիրը, ապա արտաքին գործերի նախարարության միջոցով ստանալով դա, իրավասու գերատեսչությունը, ղեկավարվելով սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կանոններով, սկսում է տվյալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված գործողությունների իրականացումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։