Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

Հոդված 35. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 35. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը

1. Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կազմված և ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին։

Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ նաև ուժի մեջ մտած երկկողմ միջազգային պայմանագրին, եթե վերջինս նախատեսում է այդ պայմանագրին միանալու հնարավորություն։

Հայաստանի Հանրապետությունը կարող է միանալ նաև դեռևս ուժի մեջ չմտած միջազգային պայմանագրին, որը նախքան դրա ուժի մեջ մտնելը նախատեսում է միանալու ընթացակարգի իրականացում։

2. Միջազգային պայմանագրին միանալու համար նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը և իրավասու գերատեսչությունը։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունն արտահայտվում է արտաքին գործերի նախարարության միջոցով իրավասու գերատեսչությանը համապատասխան հանձնարարական տալու կամ առաջարկություն անելու ձևով։

Հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարությունը` տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ իր կարծիքով և միջազգային պայմանագրի բնագրի պատճենով, 10-օրյա ժամկետում ներկայացնում է իրավասու գերատեսչություն։

Արտաքին գործերի նախարարությունն իր կողմից նախաձեռնություն դրսևորելու դեպքում համապատասխան առաջարկությամբ դիմում է իրավասու գերատեսչությանը` կցելով իր կարծիքը և միջազգային պայմանագրի բնագրի պատճենը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնարարությունը կամ առաջարկությունն ստացած իրավասու գերատեսչությունը հանձնարարության կամ առաջարկության մեջ նշված ժամկետում, իսկ ժամկետ նշված չլինելու դեպքում` 15-օրյա ժամկետում, իսկ միջազգային պայմանագրի ծավալը 30 տպագիր էջից ավելի լինելու դեպքում` 30-օրյա ժամկետում բնագրից հայերեն է թարգմանում տվյալ միջազգային պայմանագիրը, կազմում է այդ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին տեղեկանքը, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մյուս փաստաթղթերը` ըստ անհրաժեշտության, և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

Եթե միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը դրսևորել է իրավասու գերատեսչությունը, ապա նա հայերեն է թարգմանում տվյալ միջազգային պայմանագիրը և միջազգային պայմանագրի բնագրի պատճենը, դրա հայերեն թարգմանությունը և դրան միանալու նպատակահարմարության մասին իր տեղեկանքը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով, ներկայացնում արտաքին գործերի նախարարություն։

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով ստանալով միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու համար ներկայացված փաստաթղթերը` արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում իր կարծիքի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է։

Փաստաթղթերն ստանալով` տվյալ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալուն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

6. Այն դեպքում, երբ պետք է միանալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի, դա իրականացվում է իրավասու գերատեսչության և արտաքին գործերի նախարարության միջև համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման, բացառությամբ տվյալ պայմանագրի բնագրից հայերեն թարգմանելու իրավասու գերատեսչության պարտականության:

Եթե միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական է տվել կամ առաջարկություն են արել Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, ապա հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն սկսում է այդ պայմանագրին միանալու համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգերի իրականացումը կամ արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնարարականի կամ առաջարկության հեղինակին հիմնավորում է ներկայացնում միանալու աննպատակահարմարության մասին:

Եթե իրավասու գերատեսչությունը, ի պատասխան տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու աննպատակահարմարության մասին իր կարծիքի, նոր հանձնարարական կամ առաջարկություն է ստանում տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ, ապա պետք է իրականացվեն դրա համար անհրաժեշտ` սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը։

Միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ գործում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության, ինչպես նաև 2-րդ և 3-րդ մասերի կանոնները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։