Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ` միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպության կամ միավորման միջև ստորագրված և սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է սույն օրենքով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պայմանագիրը։

2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով։

Միջազգային պայմանագիրը կարող է ձևակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով։

3. Սույն օրենքով միջազգային պայմանագիր չի համարվում վարչական կամ տեխնիկական կամ կազմակերպչական կամ որևէ այլ համանման հարցեր կարգավորող այն պայմանագիրը, որը թեև կնքված է միջազգային պայմանագրի սուբյեկտների միջև և նրանց համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք, սակայն միանգամյա կամ որոշակի ժամկետով կիրառման նպատակ հետապնդելու պատճառով անմիջապես դադարեցնում է իր գործողությունը կամ հետապնդում է բուն միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակ և չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ։

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի շարքին է դասվում մասնավորապես այն պայմանագիրը, որը`

1) նախատեսում է խորհրդաժողովների, սեմինարների, դասընթացների և համանման այլ միջոցառումների անցկացում, ներառյալ` որևէ հարցով կամ հարցերի խմբի առնչությամբ տեղեկատվության տրամադրումը, ուսումնասիրության կատարումը.

2) կնքվում է իբրև նախնական պայմանագիր Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի մասով նախատեսված օտարերկրյա պետությունների, դրանց վարկային կազմակերպությունների կամ միջազգային վարկային կազմակերպությունների կողմից` վարկային միջոցների տրամադրման նպատակով համապատասխան միջազգային պայմանագրի կնքման նախապատրաստման համար.

3) հետապնդում է միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը նախապատրաստելու նպատակ և ըստ էության չի լուծում այդպիսի կազմակերպությանը իրավաբանորեն անդամակցելու հարցերը։

(2-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։