Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-07-26-ից մինչև 2010-03-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Ի ՊԱՀ ՏԱԼԸ, ԳՐԱՆՑԵԼԸ, ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ավանդապահը

գործել է մինչև 2010-03-18Բացել ARLIS-ում

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ավանդապահը

1. Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրի ավանդապահը արտաքին գործերի նախարարությունն է։

Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահը որոշվում է այդ պայմանագրով։ Ավանդապահի հետ տվյալ պայմանագրից բխող հարցերով հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարությունը։

Եթե բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա ավանդապահը Հայաստանի Հանրապետությունն է, ապա այդ պայմանագրի ավանդապահի գործառույթներն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը ավանդապահի գործառույթներն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

2. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բնօրինակը 15-օրյա ժամկետում ի պահ է տրվում արտաքին գործերի նախարարություն։

3. Հայաստանի Հանրապետություն միջազգային պայմանագրի բնօրինակը, միջազգային պայմանագրի սահմանված կարգով հաստատված պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական թարգմանված տեքստը պահվում են արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում)։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում) միջազգային պայմանագրի պահման, ինչպես նաև դրանից օգտվելու կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։