Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Դատական ծառայության պաշտոնները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Դատական ծառայության պաշտոնները

1. Դատական ծառայության պաշտոնը Բարձրագույն դատական խորհրդի հաստատած պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է:

2. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի:

4. Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։