Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Դատական ծառայողի սոցիալական երաշխիքները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. Դատական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից բացի, դատական ծառայողի համար երաշխավորվում են`

1) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

2) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։