Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

1. Դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցույթով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փակ (ներքին) և բաց (արտաքին) մրցույթների իրականացման առանձնահատկությունները և ընթացակարգը, դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Դատավորի օգնականը և գործավարը նշանակվում են առանց մրցույթի, Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից՝ դատավորի ներկայացմամբ:

3. Դատավորի առաջարկությամբ՝ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել սույն հոդվածով նախատեսված մրցութային կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։