Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության տեսակները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 6. Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության տեսակները

1. Դատական դեպարտամենտում ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը և քաղաքացիական ծառայությունը:

2. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների, ինչպես նաև հայեցողական պաշտոնների անվանացանկում չներառված պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են: Դատական դեպարտամենտում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

3. Տեխնիկական սպասարկում և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք համարվում են Դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։